«Ժողովուրդ»․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽՈՒՄ ԵՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վարչապետը ցանկացել է տեղեկանալ պատգամավորներից, թե ինչ փուլում է Ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը:

Համաձայն թերթի աղբյուրների՝ «կայուն մեծամասնություն» ասվածը հրահանգվել է հանել օրենքից ու Սահմանադրությունում փոփոխություններ կատարել: Բացի այդ, ըստ թերթի՝ իշխանությունը հստակ որոշել է, որ ռեյտինգային ընտրակարգը չի լինելու, պետք է ընտրությունների գնալ միայն համամասնական ընտրակարգով:

Նշվում է նաև, որ իշխանությունը որոշել է հարցը ուղարկել ԵԽ Վենետիկի հանձնաժողով, ինչի համար էլ շտապ հավաք է եղել, որպեսզի կարողանան ճիշտ ժամանակին այն ուղարկել հանձնաժողովի քննությանը: Միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո իշխանությունները կկարողանան հարցը ընդգրկել խորհրդարանի օրակարգ:

Sputnik Armenia