136 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 169 391

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 136-ով և դարձել 169 391։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 101 մարդ (-110), կատարվել է 687 715 թեստավորում (+3 075), առողջացել են վարակվածներից 161 348-ը (+243)։ Գրանցվել է մահվան 3 150 (+3) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում մնացել է նույնը՝ 792, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։