Բագրատյան․ Քթից բերելու ենք թշնամուն հանձնած 12 հազար քառակուսի կիլոմետրը

«Ոչ մի բյուջե չունի այս կառավարությունը։ Եվրոբոնդ է թողարկում, որ բերի աշխատավարձ տա։ Պարտք է վերցնում, որ թոշակ տա», -Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով, «Նիկոլի Հայաստանում» ծնունդներն ավելի քիչ են, քան մահերը, ամուսնությունները նվազել են։

«Այս բոլորը մենք պետք է հանդուրժե՞նք։ Հանրապետությունն աչքերիս առաջ քայքայվում է»,- նշեց Հ. Բագրատյանը։

Նախկին վարչապետն ընդգծեց՝ 12 հազար քառակուսի կիլոմետրը, որ հանձնել է թշնամուն, քթից բերելու են, տեղեկացնում է Panorama.am։