Ռուբեն ՄՈՒՐԱԴՅԱՆ «ԳԱԳԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ՏԵՂՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ PROTONVPN-Ի ՑԱՆԿԱՑԱԾ ՕԳՏԱՏԵՐ

Փորձեմ ձեզ բացատրել, թե ինչ է տեղի ունենում Գագիկ Սողոմանյանի ֆեյքի գործում: Բոլոր մեղադրանքների հիմքում դրված է մեկ «ապացույց». ֆեյքը «Ֆեյսբուք» է մտել կոնկրետ IP հասցեից, իսկ ձերբակալվածները միացել են IP հասցեին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը:

«Այնուհետև հրաշքներն են սկսվում. պարզվում է, որ այդ IP հասցեն պատկանում է ProtonVPN ծառայությանը: Իսկ հետ պարզվում է, որ այդ IP հասցեն կարող է ստանալ ProtonVPN-ի ցանկացած օգտատեր: Նաև պարզվում է, որ այդ IP հասցեն Մոլդովայից է, իսկ ProtonVPN-ը Հայաստանից օգտատերերին մոլդովական սերվերներ է առաջարկում՝ որպես ամենաարագ: Դրանից զատ էլ, պարզվում է, ինչն ամենազվարճալին է, որ ՈՉ ՄԻ այլ ապացույց չկա այն մասին, որ ձերբակալվածները թեկուզ ինչ-որ կերպ կապված են այդ ֆեյքի հետ: Ընդհանրապես: Առհասարակ բառից ասած:

Կարճ ասած՝ այս տրամաբանությամբ Գագիկ Սողոմոնյանի տեղում կարող է հայտնվել Հայաստանից ProtonVPN-ի ՑԱՆԿԱՑԱԾ օգտատեր:

Ինչո՞ւ եմ այս ամենն ասում. հիշեք, որ ես ասել եմ այն մասին, որ «համաԺՈՂՈՎՐԴ»-ական սերը միշտ հանգեցնում է բռնաճնշումների: Ահա և ձեզ ապացույց:

Ներկայացված տեսանյութում փաստաբանն այս ամենը (և ոչ միայն) ավելի մանրամասն է պատմում: Ես իմ տեքստում իրավաբանական ասպեկտների չեմ առնչվում:

Disclaimer. այս գործով 4 ձերբակալվածներին էլ ծանոթ եմ, իսկ Արիկ Սաղաթելյանն իմ լավագույն ընկերն է»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը: