«Հրապարակ»․ «ԳԱԳԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ» ՖԵՅՔԸ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ «ՕԳՆՈՒՄ Է» ՏԻՐԱՆԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

«ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթաց է սկսել։ Նա ակտիվ շփումների մեջ է առաջին ատյանի դատավորների, վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

Ջհանգիրյանն արդեն երեք անգամ այցելել է ընդամենը 2 շաբաթ առաջ ընտրված վճռաբեկի նախագահին, քննարկել են որոշ գործերով դատավորների աշխատանքները համակարգելու, նրանց հրահանգավորելու հարցեր։ Նաև մի քանի անգամ այցելել է վարչապետի իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանին։

«Այս մասին մեզ ասաց նաև դատավոր Կարինե Պետրոսյանը, ով դիմել է ԲԴԽ՝ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Ի դեպ, նախօրեի կալանքի սանկցիաներով էլ Ջհանգիրյանը պասիվ չի եղել։

«Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը նրան ասել է՝ սա քո առաջին փորձությունն է, տեսնենք, թե ոնց կհաղթահարես։ Արդյունքը կարծես «վատ» չէ՝ 4-5 հոգուց երկուսին, Ջհանգիրյանի և Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ջանքերով, կալանք տվեցին։ Ի դեպ, Մկրտչյանը 2000-2006 թթ եղել է Լոռու դատախազը և ԱԱԾ տնօրեն, ծնունդով վանաձորցի Արմեն Աբազյանի հետ բավականին մտերիմ է մինչ օրս, ինչով էլ նաև բացատրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանքներ տալու շահագրգռությունը»,–գրում է թերթը։

Sputnik Armenia