ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը

Դավադիր իշխանությունները փորձ են անում կազմաքանդել հայ ժողովրդի զավակ հանդիսացող Հայոց բանակը։

Բանակի վարկաբեկման և կեղտոտ ստերի տարիներ տևած գործընթացը նոր փուլ է մտնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի բացահայտ աջակցությամբ։

Հայաստանի Հանրապետության վերջնական վերացման ճանապարհին մեր Զինված ուժերը ներքին և արտաքին թշնամիների կոկորդին մնացած բացառիկ կայացած և պետականաստեղծ ինստիտուտն են, որի գոյությունից, ամրությունից և նվիրումից է կախված հայ ժողովրդի ապագան թե Հայաստանում, թե Արցախում։

Կապիտուլյանտի խամաճիկներից բաղկացած Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը բացահայտում է, թե ինչ խորը արմատներ է գցել պետական դավաճանությունը մեր պետության ներսում։ Այն հանդիսանում է նաև ՀՀ նախագահի ինստիտուտի վրա ապօրինի ճնշում գործադրելու հակասահմանադրական վարքի աղաղակող դրսևորում։

Վարչապետի աթոռը ուզուրպացրած անձի անհապաղ հրաժարականը այլընտրանք չունի։

Կոչ ենք անում՝

1. Ազգովի համախմբվել մեր Ազգային բանակի շուրջ՝ պաշտպանելով այն ներքին և արտաքին ոտնձգություններից։

2. Միահամուռ կերպով մեր քաղաքական և քաղաքացիական պարտքը կատարել այսօր 18:00-ին Բաղրամյան պողոտայում՝ ի սատարումն Հայոց պետականության և Զինված ուժերի։

3. Ցուցաբերել զգոնություն և չտրվել իշխանության սադրանքներին։

ՀՀԿ Գործադիր մարմին