Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում

Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում։ Այս մասին հայտարարել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Նշենք, որ Ռուսաստանը հրաժարվել է՝ Հայաստանի հետ Երևանում ռուս-հայկական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից։

«Հարգելի ընկերներ և չկամեցողներ՝ իմ և Հայ-Ռուսական համալսարանի։

Բավական մեծ աղմուկ բարձրացրեց այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանի Դաշնության կողմից չեղարկվել է 2015թ մայիսի 14-ի Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը:

Ընդհանուր առմամբ՝ պրոֆիլային նախարարությունը՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը, պարտավոր էր պարզաբանումներ ներկայացնել այս կապակցությամբ և չստեղծեր խառնաշփոթ իրավիճակ համալսարանի շուրջ՝ այդպիսով նպաստելով տարատեսակ թյուր մեկնաբանությունների առաջացմանը:

Ստիպված ենք ամեն ինչ անել նրանց փոխարեն:

Այսպիսով՝

1) Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում: Բացարձակապես ոչինչ:

2) Համալսարանը հիմնադրվել է 1997թ օգոստոսի 29-ի միջկառավարական համաձայնագրով և գործում է 2003թ ապրիլի 23-ի միջկառավարական համաձայնագրի համապատասխան:

3) Հայկական կողմի վավերացված 2015թ մայիսի 14-ի միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանում չվավերացվեց ՌԴ ԱԳՆ-ի և ՌԴ Գիտության ու բարձրագույն կրթության նախարարության միջև այդպես էլ չհաղթահարված տարաձայնությունների պատճառով:

Իրականում սա է ամբողջը: Այնպես որ անհոգ եղեք և պատրաստվեք նոր ճեղքումների»,- գրել է ռեկտորը, տեղեկացնում է News.am։