Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները ՀՀ նախագահի հետ շտապ հանդիպում են պահանջում

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ խիստ մտահոգիչ է համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը:

«Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»,– նշված է Հայրենիքի փրկության շարժման հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia: