Քերոբյան․ Թուրքական ապրանքի ներմուծման արգելքը կերկարաձգվի

«Տնտեսական տեսանկյունից կարծում ենք, որ արգելքը պետք է երկարաձգվի, եթե քաղաքական և այլ առաջնահերթությունները չխանգարեն»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե թուրքական ապրանքների ներմուծման արգելքը պահպանվելու է, թե ոչ։

Նա նշեց «Քանի մտել ենք այս ջուրը, իմաստ ունի տնտեսվարողներին ժամանակ տալ վերադասավորվելու և ստանալու արտադրանքի այն ծավալը, որը թույլ կտա մրցունակ լինել։ Այդքան ժամանակ պատրաստ ենք պաշտպանել տեղական արտադրողին, որպեսզի ամրապնդվեն շուկայում»,-հավելեց Քերոբյանը, տեղեկացնում է Aravot.am։