Իտալիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ԼՂ հարցով բանաձև է ընդունել

Իտալիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ԼՂ հարցով բանաձև է ընդունել: Այն ներկայացրել է կոմիտեի նախագահ Պիերո Ֆասինոն, հաղորդում է Agenzia Nova-ն:

Բանաձևը Իտալիայի կառավարությանը կոչ է անում հասնել բոլոր ռազմագերիների ազատ արձակման, կողմերին խրախուսել կառուցողական աշխատանքի, ներկայացնել ականապատ շրջանների քարտեզները, աջակցել համապատասխան ֆորումներին ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության նախաձեռնությունները: Իտալիայի կառավարությունը պետք է նաև Մինսկի խմբի համանախագահներին կոչ անի ակտիվ մասնակցել կողմերի միջև բանակցություններին՝ ուղղված Կովկասում այդ անկայունության երկարաժամկետ լուծմանը: Բացի այդ, բանաձևում նշվում է, որ հաշվի առնելով Իտալիայի և երկու կողմերի միջև հիանալի հարաբերությունները՝ երկիրն առաջ է տանում վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, որոնք պայմաններ են ստեղծում հետագա հաշտեցման և բանակցությունների վերսկսման համար, տեղեկացնում է News.am: