ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է «ՈՒԿՐԱԻՆԱ ՑԵ ԵՎՐՈՊԱ» ՈՒՂԵԳԾՈՎ. «ՀՐԱՊՈՒՐԱՆՔԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱԿՆԵՐԵՎ ԵՆ
Էրդողանը ժողովրդավարության դասեր է տալիս հայերին
Մարտի 11-ին կլրանա Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի մահվան 15-րդ տարելիցը։ Նա մահացավ 2006 թվականին, Հաագայի միջազգային տրիբունալի բանտախցում։ 1999-ին ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումն Անգլիայի վարչապետ Թոնի Բլերը պատճառաբանեց նրանով, թե այդ երկրում խախտվում են մարդու իրավունքները։
Բառացիորեն օրերս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն իրեն համարում է այդ դաշինքի գլխավոր էմիսարը Հարավային Կովկասում, նախագահի և արտգործնախարարի շուրթերով ժողովրդավարության դաս տվեց Հայաստանին՝ նշելով, թե «ռազմական հեղաշրջումը» վատ բան է: Եթե Էրդողանն այսօր ժողովրդավարություն է ուսուցանում հայերին, ապա մի՞թե վաղը չի կարող վճռել, որ Հայաստանում խախտվում են մարդու իրավունքները։ Եթե ոմանց թվում է, թե Հարավսլավիայի հետ համեմատությունը կաղում է, ապա խորհուրդ ենք տալիս անդրադառնալ XXI դարի պատմությանը։
2000թ. հոկտեմբեր 5-ին Բելգրադում ընկավ Միլոշևիչի ռեժիմը: Այն ժամանակ քչերն էին կանխատեսում, որ այդ իրադարձության հետևանք կդառնա հեղափոխությունը Վրաստանում։ Նրան, ով 2000-ին հանդես կգար նման կանխատեսմամբ, անմիջապես կտանեին հոգեբուժարան։ Մինչդեռ 2003-ի նոյեմբերին «վարդերի հեղափոխության» արդյունքում տապալվեց Էդուարդ Շևարդնաձեն, 2004-ին նրան փոխարինեց Միխայիլ Սահակաշվիլին՝ ԱՄՆ-ի բացահայտ աջակցությամբ, այնուհետ ճայթեց «նարնջագույն հեղափոխությունը» Ուկրաինայում։ 2005-ի դեկտեմբերին նախագահի աթոռը զբաղեցրեց Վիկտոր Յուշչենկոն, որը բացահայտ հայտարարում էր իր ամերիկամետ հայացքների մասին։ ԿՀՎ-ն միլիոնավոր կանաչ գումարներ էր ծախսել Յուշչենկոյի քաղաքական «առաջմղման» վրա։ Այնուհետ հաջորդեց Ղրղզստանի նախագահի հարկադրված հրաժարականը…
Հետին խելքով հարուստ ուկրաինացի հայրենասերները միայն այսօր են գիտակցել, որ Ուկրաինան որպես պետություն կարող էր կայանալ միայն Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների առկայության դեպքում։ Ցավոք, Խորհրդային Միության փլուզման ժամանակ Ուկրաինան ստացել էր ոչ միայն զարգացած արդյունաբերություն ու ծաղկուն գյուղատնտեսություն, այլև բազմաթիվ տեղեկատվական պատրանքներ՝ Եվրոպային ինտեգրվելու թեմայով։ Ուկրաինացիներին ներշնչել էին, թե իրենց երկիրը Եվրոպայի օրրանն է և եվրոպական քաղաքակրթության մասը։ Վրաստանում խաղարկվեց փոքր ինչ այլ սցենար, բայց արդյունքում, միևնույն է, ստացան 2008թ.օգոստոսի 8-ի իրադարձությունները Հարավային Օսիայում։
2018-ին ԱՄՆ ԿՀՎ-ի փողերով իրականացվող գունավոր հատուկ գործողությունների ալիքը հասավ Հայաստան։ Հեղափոխական կարգախոսներով իրագործված իշխանափոխությունը սկիզբ դրեց Հայաստանի և Արցախի նեոօսմանականացման գործընթացին։ Գործընթացը ղեկավարում էին վարչապետն ու թուրք-սորոսական հինգերորդ շարասյունը։ 2020թ.ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիայի արդյունքում բռնազավթվեց Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը, զոհվեց 7 հազար մարդ, 10 հազարը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացան, հարյուրավոր մարդիկ հայտնվեցին ադրբեջանական գերության մեջ, հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Այն, ինչը Վրաստանի պարագայում հանգեցրեց 5-օրյա պատերազմի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետագա տնտեսական էքսպանսիայով, իսկ Ուկրաինայի դեպքում՝ Ղրիմի կորստի և Դոնեցկի ու Լուգանսկի տարածքում ընթացող ռազմական գործողությունների, Հայաստանին կանգնեցրեց պետականության կորստի վտանգի առաջ։ Այսօր քաղաքական գործիչներն ու քաղաքագետները խոսում են նոր ցեղասպանության հնարավորության և այն մասին, որ Հայաստանը կարող է վերածվել թուրքական վիլայեթի։
Վրաստանն ու Ուկրաինան զրկվեցին տարածքներից, Հայաստանը կորցրեց ավելին, քան տարածքները։ Աշխարհի քաղաքական քարտեզից անհետացավ Արցախի չճանաչված հանրապետությունը, նրա տարածքի 25%-ի կարգավիճակի հարցը Բաքուն ու Անկարան համարում են ընդմիշտ փակված։ Իշխանության լուռ թողտվությամբ ընթանում է Հայաստանի սահմանամերձ համայնքների սողացող բռնազավթումը։ Թուրքիայի հնարավոր ներխուժման մասին խոսում են ոչ միայն երկրում, այլև նրա սահմաններից դուրս։
Հիշեցնեմ, ի դեպ, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ոչ մի կերպ չարձագանքեց չճանաչված հանրապետության դեմ ռազմական հակամարտությանը Թուրքիայի մասնակցության և այդ հակամարտության ընթացքում ահաբեկիչների օգտագործման փաստին, թեև պարոն Ստոլտենբերգը նույնիսկ կասկածի տակ չառավ այդ առնչությամբ ներկայացված ապացույցների հավաստիությունը: Այդուհանդերձ Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին խոսակցությունները մնացին օդում կախված։
Սրիկա ունենք՝ աշխարհը չունի
Սահակաշվիլիի, Յուշչենկոյի, Պորոշենկոյի, Տիմոշենկոյի և Ուկրաինայի ու Վրաստանի այլ քաղաքական գործիչների վարձված լինելու մասին բազմաթիվ լուրեր են շրջում։
Գունավոր այլանդակության հայկական ծաղրապատկերի առաջնորդը այդ առումով էլ տվել-անցել է աշխարհում բոլորին։ Ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետը մերկացրեց Փաշինյանին այն բանում, որ նա հավաքագրվել է անգլիական ՄԻ-5 գաղտնի ծառայության կողմից։ Երևանում այդ հայտարարությունը ոչ ոք չհերքեց։
Այն, որ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը թուրքական հետախուզության գործակալ է եղել, գրեթե ապացուցված փաստ է։ Այդ կարգավիճակում նա բացահայտվել է ԱԱԾ-ի կողմից և արդյունքում դարձել կրկնակի գործակալ, ինչի մասին վկայում է համապատասխան փաստաթուղթը։ Եթե ԱԺ նախագահը ցանկանար (կարողանար) հերքել այդ տվյալները, ապա կպահանջեր անցկացնել այդ փաստաթղթի ձեռագրաբանական փորձաքննություն…
Հաղորդակցության ապաշրջափակում և «բարիդրացիական» հարաբերություններ
Տարածքների կորուստը Ուկրաինայի և Վրաստանի համար չդարձավ դեպի անէություն տանող ճանապարհ։ Մեր երկրի համար Արցախի տարածքի 75%-ի կորուստը ճակատագրական դարձավ և սկիզբ դրեց տնտեսական ու քաղաքական ազատ անկմանը։
Հայաստանն այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, նա նույնիսկ սեփական անվտանգության երաշխավորը չէ. սահմանների պաշտպանությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Հողերի խայտառակ հանձնման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո երկիրը կանգ է առել։ Կաթվածահար են կառավարման բոլոր գլոբալ կառույցները։ Իշխանությունն ի վիճակի չէ լուծել տնտեսական և սոցիալական խնդիրները։ Կառավարությունը նույնիսկ չի էլ փորձում վերակենդանացնել տնտեսությունը, վարչապետը զբաղված է նրանով, որ գրոհում Է պետության գլխավոր բաստիոնը՝ Գլխավոր շտաբը։
Մինչդեռ գունավոր խուժանության արշալույսին խոսում ու գրում էին, կանխատեսում ու զգուշացնում, որ Հայաստանին հակացուցված են այն խաղերը, որ խաղում են Վրաստանն ու Ուկրաինան, որ Ալիևի հետ սեպարատ բանակցությունները և ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցությունները սպառնում են Արցախի կորստի վտանգով։ Ավաղ, հակառուսական հիստերիան գունավոր այլանդակության հայկական ծաղրապատկերի մասն էր կազմում բոլոր փուլերում։ Խոսում էինք, գրում, զգուշացնում, բայց Նիկոլն ու թուրք-սորոսական հինգերորդ շարասյունը մինչ օրս վստահորեն շարժվում են պետության փլուզման ուղեգծով։
Գիտակցումը վրա հասավ սաստիկ ուշացումով։ Մեզ գրեթե չեն լսում, մեզ դադարել են նկատել, մեզ անտեսում են։ Հայաստանը դադարել է միջազգային հարաբերությունների սուբյեկտ լինելուց։ Քաղաքակիրթ հանրությանը գոհացնում է Ռուսաստանի դերի թուլացումը Հարավային Կովկասում, ուստի պատրաստակամությամբ աչք կփակի այն ամենի վրա, ինչը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, վկայակոչելով դավաճան վարչապետի և խորհրդարանական մեծամասնության կողմից ազդարարված բարիդրացիական հարաբերությունների ուղեգիծն Անկարայի հետ։ Ըստ երևույթին, Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ու բարիդրացիական հարաբերությունները դավաճան վարչապետի ռեժիմի համար դարձել են նույնպիսի «հրապուրանք», որքան «Ուկրաինա ցե Եվրոպա» կարգախոսը՝ ուկրաինացիների։
Ոչ այնքան վաղուց վերլուծաբան հանրության ուշադրությունը գրավեց Փաշինյանների «Հայկական ժամանակ» ընտանեկան թերթում հրապարակված հոդվածն այն մասին, թե թուրք հասարակությունը ատելություն չի տածում հայերի հանդեպ։ Ինչպես այդ առիթով հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը, նմանատիպ հրապարակումներ ԶԼՄ-ներում հայտնվում էին նաև 1914-ին՝ Հայոց ցեղասպանությունից ոչ շատ առաջ։