ՀՀ առաջին օմբուդսմենը նախագահին կոչ է արել կատարել իր սահմանադրական պարտականությունները

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կոչով դիմել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանին: «Ես պնդում և կոչ եմ անում նախագահ Արմեն Սարգսյանին կատարել իր սահմանադրական պարտավորությունները և չմասնակցել էքցեսներին երկրում»,- News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:

Հայաստանի Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն` նախագահը պետության ղեկավար է և վերահսկում է Սահմանադրության կատարումը:

Փետրվարի 25-ին Հայաստանի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որում կոչ էր անում կառավարությանը հրաժարական տալ: Վարչապետը Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին հրամանագրի նախագիծը երկու անգամ ուղարկել էր ՀՀ նախագահին, նախագահը երկու անգամն էլ չէր ստորագրել: Սակայն նախագահը երկրորդ անգամ հայտարարեց, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան ոչ թե հրամանագրի նախագծի, այլ զինվորական ծառայության մասին օրենքի սահմանադրականության հարցով: Փաստաբանները տարբեր կերպ են մեկնաբանում իրավիճակը, համամիտ են մի հարցում` մարտի 9-ին դիմումի ժամկետի լրանալու կապակցությամբ իրավիճակը պետք է հստակեցվի: Ի պաշտպանություն Գլխավոր շտաբի հանդես են եկել Հայաստանի և Արցախի զինված ուժերի ներկայիս և պաշտոնաթող սպաները: