Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՄՈՒՐ ՓԱԿՎԱԾ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԻՐ ՍԵՎ ԱՄՐՈՑՈՒՄ
1998 թվականից 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սև ամրոցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Ինչ է արձանագրում Լեվոն Տեր-Պետրոսյանը
Իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու Նիկոլ Փաշինյանի` հերթական ստոր, դավադիր, բայց բնական արարքը նա բնութագրում է որպես անզգույշ փորձ: Ուշադրությունը սևեռում ենք անզգույշ բառի վրա:
Մինչդեռ վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի` զուտ տեսական անդրադարձը ռազմական հեղաշրջման արդյունքում պետականության փրկության և վերականգնման օրինակներին գնահատում է որպես չափազանց վտանգավոր, դատապարտելի, պետականություն ոչնչացնող:
Հարավային Կորեայի, Եգիպտոսի, Չիլիի տարբերակներից Տեր-Պետրոսյանը մեզ համար նախընտրում է Աֆղանստանը, Լիբիան, Սոմալին, Եմենը, Նիկարագուան:
Հետաքրքիր է նաև այն, որ երկրի այս վիճակով խիստ մտահոգ
առաջին նախագահը հարցին անդրադառնում է երկրորդ նախագահի հարցազրույցից օրեր անց միայն, Գլխավոր շտաբի հայտարարությունից տասներկու օր հետո:
Ցավով արձանագրենք` 1998 թվականից 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սև ամրոցում»։