«Ժողովուրդ»․ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ. Ի՞ՆՉ Է ՆՐԱՆՑ ԱՍԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գանգատվել են, որ իրենց անվտանգությունը հարցականի տակ է:

Իմքայլականները փողոցներում վերջին ժամանակահատվածում հասարակության կողմից արժանանում են ագրեսիվ վերաբերմունքի, նույնիսկ միջադեպ է եղել ԱԺ մուտքի մոտ:

«Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ վարչապետից իրենց անվտանգության համար երաշխիքներ են խնդրել պատգամավոր Սոնա Ղազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Նազենի Բաղդասարյանը ու մի քանի այլ պատգամավորներ, որոնք տարբեր ժամանակահատվածում արժանացել են ժողովրդի ցասումին: Մենք տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորել է այդ հարցով դիմել ուժային կառույցներին, ոստիկանությունում հաղորդագրություններ ներկայացնել, որպեսզի զբաղվեն այդ հարցերով»,–գրում է թերթը:

Թերթը գրում է նաև, որ արդեն իսկ եղել են պատգամավորներ, որոնք դիմել են ոստիկանություն իրենց վրա հարձակվողներից պաշտպանվելու համ

Sputnik Armenia