ԲԴԽ նախագահը դիմել է Արարատ Միրզոյանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրությամբ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, թե ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Արման Բաբաջանյանն իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ է հնչեցրել։

«Գտնում եմ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից թույլ են տրվել պատգամավորական էթիկայի կանոնների խախտումներ», - նշել է Ռուբեն Վարդազարյանը։

Նա իր գրության մեջ նշել է նաև, թե պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ ԱԺ եզրակացություններ ներկայացնելու համար կարող է ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով։

Ըստ Վարդազարյանի, իր այդ նախաձեռնությունը միտված է հետայսու բացառելու համանման վարքագծի դրսևորումներն ինչպես ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի, այնպես էլ մյուս պատգամավորների կողմից, տեղեկացնում է Aysor.am-ը։