Ռուբեն ՄԽԻԹԱՐՅԱՆ․ ԻՆՉՈՒ՞ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՍՏԱՆԱԼ 1.500.000 ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատման մասին նախագծին։
«ՄԻՊ-ի ֆինանսավորումը ուզում են կրճատել՝ բյուջեում «քիչ փող ունենալու» պատճառաբանությամբ:
Հարցեր
1.Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ պատերազմում պարտություն կրած ՊՆ նախարարը:
2. Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ առողջապահության հետ կապ չունեցող և որպես փոխնախարար համավարակի դեմ պայքարը տապալած Առողջապահության նախարարը:
3. Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ բարձր տեխնոլոգիաներում 0 ձեռքբերում գրանցած ԲՏ նախարարը:
4. Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ տնտեսական խորը անդունդ մեզ գլորած և 0-ական ներդրումներ ապահովող էկոնոմիկայի նախարարը:
Եվ այսպես շարունակ: Դուք սրիկա եք, պարոնայք: Ամեն ինչից զատ դուք ու մենեջմենթը, առավել ևս՝ կրիզիս մենեջմենթը իրար հետ նույնքան կապ ունեք, որքան մարմնավաճառը և կուսաթաղանթը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մխիթարյանը։