Պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը
Պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք հանդես չի եկել պատերազմը դադարեցնելու առաջարկով: Այս մասին CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը խոսեց ռազմական իրավիճակի մասին և խոսեց մի քանի թեմաների շուրջ: Օրինակ՝ խոսեց F-16-երի թեմայով և F-16-երի խնդիրների մասին, խոսեց Թուրքիայից Ադրբեջանին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ մատակարարելու մասին, խոսեց հայկական կողմից «Սմերչ» համակարգերի հաջող օգտագործման մասին, խոսեց Ջաբրայիլում շատ փոքր հաջողությունների մասին:
Նա նաև ասաց, որ ռազմաճակատում ռազմական իրավիճակի որևէ փոփոխություններ չկան, և բանակը կշարունակի կատարել իր առջև դրված խնդիրները:
Այսինքն՝ պատերազմի ընթացքի մասին զեկույցը ոչ մի կերպ չի համապատասխանում այն ասվածին, որ չորրորդ օրը պատերազմը դադարեցնելու առաջարկներ են եղել: Չի արտահայտվել ոչ մի միտք, որը երկիմաստ նշանակություն ունենար, օրինակ՝ այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի:
Խոսակցություններն այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի ռեսուրսների անբավարարւթյան պատճառով, եղել են Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստում: Ասվեց, որ մենք ունենք 2-3 օր, որից հետո պատերազմը տևեց ևս 20 օր»,- ասել է նա:
Հարցին, թե ինչու է նա հենց հիմա որոշել հայտարարել այդ մասին, Գրիգորյանը պարզաբանել է. «Դա կապված է քաղաքական հարթությունում այս հարցի վերաբերյալ շատ շահարկումների հետ: Բացարձակապես բոլոր քաղաքական ուժերը շահարկումներ են անում»:
Հիշեցնենք, որ 2020թ. Արցախի պատերազմից հետո Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը կոչ է արել միջոցներ ձեռնարկել և դադարեցնել պատերազմը, տեղեկացնում է News.am-ը: