Սևակ ԹՈՐՈՍՅԱՆ․ ՀԱՄԱՐԵՔ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆԴԳՆԵԼ Է ԴԵՄ ԳՆԱԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեռևս 2018 թվականին, երբ կալանավորվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանն արձանագրեց, որ այս հարցը իրավաբանական չէ և անգամ քաղաքական չէ, այլ մարդկային:

 

 

Մարտի 25-ին «Հայելի»-ին տված հարցազրույցում փաստաբանը հաստատեց, որ դա մարդկային զոհաբերությունների ինստիտուտի վերադարձ է: «Այլևս անհնար է լռել: Արդեն պատերազմ է եղել: Ինչո՞ւ է պատերազմը եղել: Այն, ինչ ձեռնարկվեց Յուրի Խաչատուրովի դեմ (ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար - խմբ), համարեք, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց կալանավորել Պուտինին: Դու խելագա՞ր ես: Դու աննորմա՞լ ես: Հենց այդ պահից սկսվեց հետադարձ հաշվարկը, երբ պատերազմը ժամանակի հարց էր: Քաղաքագետ լինելու հարկ չկա հասկանալու համար, թե ինչ տեղի կունենա, եթե նապաստակը վրիպի արջին հարվածելիս»,- կարծում է Սևակ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ սփյուռքի համար զարմանալի է, թե ինչու խայտառակ պարտությունից հետո ընդդիմությունը չձեռնարկեց ակտիվ և լուրջ քայլեր: «Կան պետություն ունենալուն արժանի ժողովուրդներ: Եվ հակառակը: Եվ եթե ժողովրդի ընտրությունը Նիկոլ Փաշինյանն է: Սա ժողովրդավարության և մենթալիտետի հարց է»,- նշեց փաստաբանը:

Նա միաժամանակ շեշտեց անհատի դերը և բերեց Շառլ դը Գոլի օրինակը, որը կազմակերպել էր Դիմադրության շարժումը, երբ նախորդ պատերազմից հոգնած Ֆրանսիան հանձնվեց նացիստներին:

News.am