Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՍՅՈՒՆԻՔԸ ՎԵՐԵՎԻՑ ԿՏՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՇՈՒՇԻԻ ՈՒ ԱՂԴԱՄԻ ՀԵՏ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՊԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է

Մինչ Հայաստանը վիժվածքի համառ ջանքերով և վիժվածքապարկերի թրքաբարո մեյմունություններով մխրճվում է ընտրությունների ֆրիկ-շոու մեջ, մինչ մեզ հրամցվում են «բուհերը ծախենք», «երեխեքի գլուխների շոյենք», «ՍԴ որոշումը կարդանք» տիպի հիմարություններ, ադրբեջանա-թուրքական պլանները մեր հանդեպ խորանում են։

Նշված քարտեզը հերթականներից է, որտեղ Ադրբեջանի և Թուրքիայի փորձագետները Հայաստանն ու Արցախը կոմունիկացիոն «թիքաների» են բաժանում։

Ուշադրություն դարձրեք Նախիջևան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Աղդամ ավտոճանապարհի գործարկման ախորժակի վրա։

Ասեմ, իմանաք։ Ռազմավարական կարևորության առումով սա Մեղրիի հատվածին քիչ է զիջում։

Ավելին, Սյունիքը վերևից կտրելու և Նախիջևանը Շուշիի ու Աղդամի հետ ուղղակի կապելու սպառնալիք է։

Այսինքն Սյունիքի նկատմամբ թյուրքական ծրագրերը միայն գծային չեն, այլև կլաստեռային։

Դե դուք էլ շարունակեք ընտրություններ խաղալ...

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ