2021-03-30 16:30
Լրատվական գործակալություններ
ՀՅԴ ՀԵՄ․ Չեղարկվել է Թուրքիայի դեսպանի մասնակցությամբ հանդիպումը
ՀՅԴ Կանադայի ուսանողական միության ջանքերով չեղարկվել է Արցախյան հակամարտության մասին քննարկումը, որին հրավիրված էր մասնակցելու Կանադայում Թուրքիայի դեսպանը։ Հայաստանի դեսպանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չէր ստացել։
ՀՅԴ ՀԵՄ-ից News.am-ին հայտնում են, որ իրենք ընդծել են, որ պայքարը շարունակվում է բոլոր ուղղություններով և աշխարհի բոլոր վայերում, որտեղ Դաշնակցությունն ունի իր ներկայությունը։