ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՊՈԶՆԵՐ» ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵԹԵՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ երկրում իրավիճակն անբավարար է: Այդ մասին նա հայտարարել է «Պոզներ» հաղորդման եթերում:

 



Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս նա կգնահատեր իրավիճակը ֆրանսիական 20-բալանոց համակարգով՝ նախկին նախագահը նշել է, որ կնշանակեր երեք:

«Այդքան անբավարա՞ր» - «Այդքան»:

Հարցին՝ եթե ամեն ինչ այդքան վատ է, երևի, դա պայմանավորված է բազմաթիվ բաներով, նախկին նախագահը նշել է նախ հետպատերազմական իրավիճակը, պատերազմում շատ ծանր պարտությունը, հասարակության հոգեբանական անկումը, դրա պառակտվածությունը, խորին ապատիան, տնտեսությունում և կառավարման ոլորտում խնդիրները: