2021-04-07 18:21
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է գերիների խնդիրի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին խոսել է հայ ռազմագերիների դեռևս չլուծված խնդրի մասին։
«Դեռևս լուծված չէ ռազմագերիների, պատանդների և Ադրբեջանում պահվող այլ անձանց հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ նրանք բոլորը պետք է վերադարձվեին հայրենիք, բայց, ցավոք, դեռևս Ադրբեջանում ունենք պահվող մարդիկ։ Այս խնդրի լուծման հարցում մենք չունենք տարակարծություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Mediamax.am-ը։