Վիգեն ԷԼԻԲԵԿՅԱՆ․ ԵՍ ՉԵՄ ԱՋԱԿՑՈՒՄ ՆՐԱՆ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ հրապարակել էր երեկ «գերագույն դավաճանի» հետ Մոսկվայում հանդիպած հայերի ամբողջական ցուցակը։ Նա նշել էր, որ նրանք բոլորն իրավաբաններ են. վերջերս գրանցված «Հայ իրավաբանների ասոցիացիայի» (Ассоциация Армянских Юристов) անդամներ։
Ավելի ուշ նա գրել է, որ իր հետ կապվել է իր հրապարակած «ամոթի ցուցակի» 11-րդ համարը՝ Վիգեն Էլիբեկյանը։
«Պարզվեց՝ պարոն Էլիբեկյանը հանդիպմանը եղել է մոտ 30-40 րոպե ու հեռացել է՝ հասկանալով, թե ինչ է այնտեղ կատարվում։
Ես կարծում եմ՝ առհասարակ չարժեր, որ պարոն Էլիբեկյանը կամ արժանապատվություն ունեցող ցանկացած այլ հայ մասնակցեր այդ հանդիպմանը, և պարոն Էլիբեկյանն էլ կիսում է այդ մոտեցումը։
Պարոն Էլիբեկյանը համակարծիք է նաև «Առանց Նիկոլ Հայաստան» նպատակին»,- գրել է Մելիքյանը։
Գրառմանը կից նա ներկայացրել է նաև Վիգեն Էլիբեկյանի ֆեյսբուքյան հրապարակման լուսանկարը, որում մասնավորապես նշված է.
«Հարգելի՛ ընկերներ, ես այսօր եղել եմ Փաշինյաի հետ հանդիպմանը, և կարող եմ ասել հետևյալը՝ ես նրան չեմ աջակցում և ես իրավաբան չեմ։ Հարցերն ու պատասխանները, որոնք հնչեցին այդ հանդիպմանը, որևէ կապ չունեն ինձ հետ։ Կարծում եմ հայ հասարակությունը ճիշտ հետևություններ կանի այն ամենից, ինչ այսօր կատարվում է մեզ հետ։ Առանց Նիկոլ Հայաստան»։