510 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 203 327

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 510-ով և դարձել 203 327։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15 785 մարդ, կատարվել է 906 177 թեստավորում, առողջացել են վարակվածներից 182 836-ը։ Գրանցվել է մահվան 3 753 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 953, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։