Դատական նիստը շարունակվում է. Մնացել է երկու ամբաստանյալ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը շարունակվում է: Մնացել է երկու ամբաստանյալ՝ բացի նախկին նախագահից, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

 

Երկու այլ ամբաստանյալներ՝ գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այլևս ներգրավված չեն գործընթացում: Նախորդ նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դադարեցրեց բոլոր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով: Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը արդարացվեցին 300.1 հոդվածով:

Սակայն Քոչարյանին և Գևորգյանին մեղադրում են ոչ միայն սահմանադրական կարգը տապալելու մեջ. նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախկին փոխվարչապետին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախկին նախագահը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու մեջ, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ:

Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաև կաշառք վերցնելու և փողերի լվացման մեջ:

Նշենք, որ բոլոր դատական ատյանները, որոնք քննում են Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը, մեղադրանքի այդ մասով կասկածները միաձայն անհիմն են համարել, տեղեկացնում է News.am: