Arminsider․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ASTRAZENECA-Ի ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը մեծ գումար է վաստակել անգլիական «AstraZeneca» պատվաստանյութը Հայաստան բերելու և հայաստանցիների վրա փորձարկելու համար: Այս մասին գրում է Arminsider տելեգրամյան ալիքը՝ հավելելով, որ անգլիական այդ պատվաստանյութը անվտանգ չէ և եվրոպական տարբեր երկներում արգելված է:

Անգլիացիների համար կարևոր է, որպեսզի գտնեն երկրներ, որոնց քաղաքացիներին կօգտագործեն, որպես փորձաճագարների ու առկա տվյալների հիման վրա կկարողանան փոփոխություններ իրականացնել, որից հետո պատվաստանյութը կկիրառեն իրենց երկրում և եվրոպական այլ երկրներում:

Ըստ տելեգրամյան ալիքի՝ Հայաստանին փոխանցված «AstraZeneca» պատվաստանյութի խմբաքանակը մի քանի օրից դառնալու է ժամկետնանց: Պատվաստանյութը կիրառելի է մինչև մայիս ամիս:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ պրոբլեմատիկ այս պատվաստանյութը կարող է խնդիրներ առաջացնել: Քննարկվել է նաև հարց, որ քաղաքացիները կարող է չցանկանան անգլիական կասկածելի պատվաստանյութը ընդունել: Որպեսզի եղած խմբաքանակը ամբողջությամբ սպառվի, Անդրանիկ Քոչարյանը կուսակցական մի քննարկման ժամանակ առաջարկել է, որ պատվաստանյութը սկզբում նախատեսեն 55–ից բարձր տարիքի քաղաքացիների համար: Ըստ Քոչարյանի, այս դեպքում հնարավոր է եկած խմբաքանակի չափով թոշակառուների պատվաստել: Ըստ նրա՝ թոշակառուներին կարող են ասել, որ չպատվաստվելու դեպքում թոշակ չեն ստանա ու քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել պատվաստանյութից: Արսեն Թորոսյանը խոստացել է պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը սպառելուց հետո փոխանցվող գումարից նաև Անդրանիկ Քոչարյանին բաժին հանել:

Ի դեպ շաբաթներ առաջ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտարարել էր, որ Հայաստանը «AstraZeneca» պատվաստանյութի մեկ դեղաչափը ձեռք է բերել 45 ԱՄՆ դոլարով, միջազգային շուկայում սահմանված 25 ԱՄՆ դոլարի փոխարեն։

Շատերի համար տարօրինակ էր, թե ինչպես է Հայաստանը կարողացել այդքան էժան գնել պատվաստանյութը: Ինչպես տեսնում եք խնդիրը նրանում է, որ պատվաստանյութը մի քանի օրից կորցնելու է պիտանելիության ժամկետը և այն արտադրող կորպորացիայի համար սա իր պահեստները դատարկելու միջոց է:

Ի դեպ, Arminsider տելեգրամյան ալիքի կառավարության աղբյուրները տեղեկացրել են, որ Հայաստանը այս պատվաստանյութի համար, անգամ 4,5 դոլար չի վճարել: Իրականում իշխանությունները այս ճանապարհով հարյուր հազարավոր դոլարներ են գրպանել:

Նշենք, որ ապրիլի 13–ից Երևանում, իսկ 14-ից մարզերում, սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։

News.am