Արայիկ Հարությունյան․ Ամեն ինչ պարզ էր հոկտեմբերի սկզբին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Այս մասին նա ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- ընդգծել է ԱՀ նախագահը:

Հարությունյանը խոսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, դրա հետևանքների ու ստեղծված իրավիճակի մասին:

Նա նշել է, որ պետք է դասեր քաղել 90-ականների սխալներից և կարճ ժամկետներում լուծել տեղահանվածների խնդիրները, տեղեկացնում է Sputnik Armenia: