Փուչիկներ՝ Փաշինյանի դեմքով․ ակցիա ԱԺ-ի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մի խումբ քաղաքացիներ ակցիա են անում Ազգային ժողովի մոտ։ Նրանք ձեռքներին ունեն Փաշինյանի նկարով փուչիկներ:

 


«Այս ակցիան լիովին և ամբողջովին նկարագրում ու բնորոշում է Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի էությանը, այսինքն՝ շատ աղմուկ, ոչ մի դրական արդյունք, վերջում այդ ամենը տրաքում է մեր ազգի գլխին:

Փաշինյանը պետք է հասկանա, որ, շարունակելով ղեկավարել երկիրը նման խայտառակ պարտությունից հետո, գլխատում է մեր արժանապատվությունը: Քանի դեռ նա կա, «Ազատագրում» շարժումը անելու է այնպես, որ միշտ անհանգստություն զգա, քանի չի լքել երկիրը, իսկ եթե մնում է երկրում, ապա բանտում»,- ասաց ակցիայի մասնակիցների մեկը:

Նա ընդգծեց՝ թուրքը չպետք է ղեկավարի Հայաստանը:

Այնուհետև ակցիայի մասնակիցները կանգնեցի փողոցի երթևեկելի հատվածի կենտրոնում ու բաց թողեցին փուչիկները:

Նրանք կոչով դիմեցին Հայաստանից դուրս բնակվող հայերին՝ վերադառնալ Հայաստան ու միասին փրկեն երկիրը:

Փաշինյանն այժմ ԱԺ-ում է, ԱԺ հատուկ նիստի օրակարագում է վարչապետի ընտրության հարցը, տեղեկացնում է Panorama.am-ը: