Ադրբեջանն ազատ է արձակել երեք հայ գերիների

Ադրբեջանն ազատ է արձակել ևս երեք հայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Լրատվամիջոցը նաև անուններ է հրապարակել` Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։

«Առաջիկա ժամերին ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը ռազմական ինքնաթիռով նրանց կտեղափոխի Երևան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Բաքուն դեռ չի հաստատել տեղեկությունը։

Նշենք, որ մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, թե Երևանից ռազմական ինքնաթիռ է մեկնել Բաքու, տեղեկացնում է Sputnik Armenia։