Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՇՈՒՇԻԻ ԱՆԿՈՒՄԸ ՆԻԿՈԼԻԶՄԻ ՔՎԻՆՏԷՍԵՆՑԻԱ Է

Մենք ազատագրել ենք Շուշին մեր ուժերով, առանց ինչ-որ մեկի օգնության: և մենք կորցրել ենք Շուշին ինքներս, առանց ինչ-որ մեկի օգնության: Հաղթանակի խորհրդանիշը վերածվել է դավաճանության խորհրդանշի: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա, մասնավորապես, նշել է.

«Յուրաքանչյուրն իմաստավորում է նշանակալի ամսաթվերը յուրովի: Ինձ համար մայիսի 9-ը նախ Ցեղասպանությունից հետո մեր ազգի առաջին հաղթանակի օրն է: 30 տարի անց մենք, բուժելով վերքերը, աճեցնելով մկաններ, դարձել ենք այն ուժի մասը, որը վերջ է դրել բացարձակ չարին: Մեծ Հայրենական պատերազմի 600 հազար հայ մասնակիցներ կիսել են համընդհանուր հաղթանակի ուրախությունն ու ապացուցել, որ մեր ազգն արժանացել է ապագայի իրավունքին:

1992 թվականի մայիսի 9-ը բոլորովին այլ կարգի տոն է: Եթե 1945-ին մենք հաղթել ենք՝ լինելով հսկայական ամբողջության մաս, ապա 1992-ին մենք հաղթել ենք միայնակ՝ ի հեճուկս բոլորին: 1992 թվականին մենք վերականգնել ենք պատմական արդարությունը՝ ազատվելով զոհի պիտակից: Շատ երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ մենք վերականգնել ենք մեր իրավունքները՝ վերականգնելով Շուշիի նկատմամբ հսկողությունն ու տալով հայերին հնարավորություն ապրել և արարել Արցախում:

Մենք ազատագրել ենք Շուշին մեր ուժերով, առանց ինչ-որ մեկի օգնության: և մենք կորցրել ենք Շուշին ինքներս, առանց ինչ-որ մեկի օգնության: Հաղթանակի խորհրդանիշը վերածվել է դավաճանության խորհրդանշի: Շուշիի անկումը նիկոլիզմի քվինտէսենցիան է: Դա անգրագիտության, վրեժխնդրության, հանցավոր անգործության և դավաճանության ապոթեոզ է՝ միաձուլված ստի հետ:

Ես հայտարարել եմ ԱնտիՆիկոլ շարժման մեկնարկի մասին երեկ՝ մեզնից գողացված Հաղթանակի տոնի նախօրեին: Մեր գործողությունների մասին դուք կտեղեկանաք վաղը:

Եվ այսօր ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել. ԱնտիՆիկոլ շարժումն իշխանության պայքար չէ: Ինձ և կարծում եմ դրա կողմնակիցների մեծամասնությունն իշխանությունը չի հետաքրքրում: Դրա նպատակն է առաջին քայլերն անել ազգի արժանապատվության և պատվի վերածննդի ճանապարհին: Դրա նպատակն է վերականգնել պատմական արդարությունն ու ազգային արժեքները: Այն, ինչից մեզ զրկել են 3 տարի»:

News.am