Էդիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՍՅՈՒՆԻՔՆ ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՏԵՐ Է

Սյունիքի ամբողջ պաշտպանությունը դրված է քաղաքապետերի, գյուղապետերի վրա, որոնք իրենց սուղ միջոցներով ու ժողովրդի «դուխով» կարողանում են այս սահմանը պահել, ասում է Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի բնակիչ Էդիկ Հովհաննիսյանը։

«Արցախյան առաջին պատերազմին մենք ռագատկայով, որսորդական հրացաններով, թուրքին քշել ենք մինչև Հորադիզ, բայց էսօր թուրքը եկել, հասել է մեր սահմաններին։ Գյուղը մնացել է մեծ վտանգի տակ։

Ո՞ւր կորավ մեր աշխատանքը, բա մարդ 5 տարի կռվի, վերջացնի, թուրքին տանի հասցնի Արաքսի ափերին, էսօր մի ստորագրությունով թուրքին բերեն, հասցնեն մեր սահմանի՞ն։ Նման մարդուն ես ոնց կարող եմ ընդունեմ, հարգեմ։ Ո՛չ ընդունում եմ, ո՛չ հարգում եմ, ո՛չ էլ կարող է նրան ձայն տամ։ Միանում եմ #antinikol շարժմանը», - ասում է սյունեցի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Սյունիքն այսօր Հայաստանի կառավարության կողմից անտեր է։

«Սյունիքի ամբողջ պաշտպանությունը դրված է քաղաքապետերի, գյուղապետերի վրա, որոնք իրենց սուղ միջոցներով ու ժողովրդի «դուխով» կարողանում են այս սահմանը պահել։ Բայց սա երկար տևել չի կարող։

Դիմում եմ օլիգարխներին, ստեղծեք հասարակական կազմակերպությաններ՝ ՊՆ-ին կից, ձեր միջոցներից գումարներ ներդրեք բանակի պաշտպանության համար, զենքեր գնեք։ Երբ մեր զենքն ուժեղացավ, մենք հզրացանք, այն ժամանակ մեզ հետ հաշիվ են նստելու, իսկ այսօր մեզ դրել են ինչ-որ մի բոշայի տեղ և հաշվի չեն առնում»։

Aysor.am