Իրականում ինչի՞ մասին է զգուշացնում ԱՄՆ պետդեպարտամենտը
ԱՄՆ-ը Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ չորրորդ աստիճանի, իր երկրին քաղաքացիներին խորհուրդ տալով չմեկնել Հայաստան։ Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, սակայն զգուշացման մեջ խոսվում է նաև սահմանային լարվածության մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Իհարկե, սեփական ժողովրդի անվտանգությամբ անհանգստացած պիտի լինի իրեն հարգող յուրաքանչյուր երկիր, սակայն ուզում ենք ասել, որ այդ չարիք կորոնավիրուսը երեկ չէ, որ Հայաստանում նման աճ տվեց ու երեկվանից չէ, որ վտանգավոր են դարձել հայաստանյան սահմանային ճանապարհները։
Նման զգուշացումներին սովորաբար հետևում են լուրջ իրադարձություններ։
Իրականում ինչի՞ մասին է զգուշացնում ԱՄՆ պետդեպը»: