NY Times․ ԷՐԴՈՂԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՑՆՑԵԼ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍԿԱՆԴԱԼԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտնվել է կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետ սկանդալի կենտրոնում հասարակական կարծիքի հարցումներում դիրքի կորստի, լուրջ տնտեսական ճգնաժամի և կորոնավիրուսիային վարակի բռնկման ֆոնին, գրում է The New York Times թերթը:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում թուրքական մաֆիայի ամենահայտնի ղեկավար Սեդաթ Փեքերը տարածել է բացահայտող տեսահոլովակների շարք, որոնցում մեղադրել է Թուրքիայի Արդարություն և զարգացում իշխող կուսակցությանը կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ: Փեքերը, որը մեղավոր է ճանաչվել 2007 թվականին կազմակերպված հանցավոր գործունեության մեջ և դարձյալ հետախուզվում է թուրքական ոստիկանության կողմից, մեղադրանք է առաջադրել բռնության, թմրավաճառքի և կասկածելի մահերի մեջ պաշտոնյային, որը մոտ է Էրդողանին:

Փեքերի առաջին մեղադրանքը ուղղված է եղել «Պելիկան» խմբի դեմ, որը կենտրոնացած էր Էրդողանի փեսա և ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի ու խայտառակված նախկին ներքին գործերի նախարար Մեհմեթ Ագարի շուրջ: «Սակայն կարճ ժամանակ անց դրա գլխավոր նպատակն էր Սուլեյման Սոյլուն՝ հզոր և հավակնոտ ներքին գործերի նախարարը»,-նշված է հրապարակման մեջ:

«Չկասկածեք, որ ես կսովորեցնեմ որոշ բռնակալներին, որ չկա ավելի վտանգավոր զենք, քան մարդն է, որը համարձակվել է մահանալ»,-ասել է Փեքերը թվիթերյան էջում՝ գովազդելով երրորդ տեսանյութը: «Խորքային պետության անդամներ՝ պելիկանիստներ, ձեզ կհաղթի տեսախցիկը»:

Թուրքիան ցնցվել էր սկանդալով 1996 թվականին, երբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա և մարդասպան ազգայնական ու թմրավաճառը սպանվել էին ավտովթարում Սուսուրլուք քաղաքում, ինչի արդյունքում բացահայտվել էին սերտ կապեր կառավարության, աջակողմյա ազգայնականների և կազմակերպված հանցավորության միջև: 2016 թվականին հեղաշրջման փորձից հետո Էրդողանը ստացել է ազգայնական շարժման աջակցությունը, որն ուղակցվել է պրոֆեսիոնալ հանցագործների և ծայրահեղ աջակողմյա շարժման կողմից: Նախկին օրենսդիր Ֆիքրի Սագլարը մեկնաբանել է.

«Մենք կարող ենք անվանել դա Սուսուրլուքում երկրորդ միջադեպը: Դակ կարող է ավելի լուրջ լինել: Սուսուրլուքը եղել է ասես քաղաքական գործիչների, մաֆիայի և պետության միջև հարաբերությունները բացահայտելու հիմքը, այժմ քննարկվում են կազմակերպության գործունեության հետքերը»:

News.am