Կաթողիկոս Գարեգին Բ-ն կմեկնի Սյունիք ու Արցախ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սյունիքի մարզ ու Արցախ կմեկնի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին հայտնի կդառնան այցի կոնկրետ ժամկետները։ Նախնական տվյալներով՝ Գարեգին Բ-ն տարածաշրջան կմեկնի հաջորդ շաբաթվա վերջին։

«Տարբեր միջոցառումներ են նախատեսված ինչպես Սյունիքում, այնպես էլ Արցախում։ Վեհափառ Հայրապետը կայցելի Արցախի հայկական սրբավայրեր և տարբեր շրջաններ»,- ասաց Մելիքյանը:

Սա Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ամենայն հայոց կաթողիկոսի առաջին այցն է Արցախ։