Արամ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՈՎ․ ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՇԱՏ ԿՈՇՏ ԿԵՐՊՈՎ ՀԱՍԿԱՑՐԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՈՐ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆԻ ՀԵՏ ՉԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ

Արա Այվազյանը շատ կոշտ կերպով հասկացրել է Փաշինյանին, որ ազգի դավաճանի հետ չի աշխատելու: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը՝ մեկնաբանելով ԱԳՆ պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը:

«Հայաստանի ԱԳՆ-ում իրավիճակի մասին: Տեղեկատվությունը հաստատվել է մի քան աղբյուրից:

Նախ նախարար Այվազյանը հրաժարական է տվել Փաշինյանի այն խոսքերից հետո, որ սահմանագծման և հողերի հանձնելու մասին դիրքորոշումը համաձայնեցված է ԱԳՆ-ի հետ: Այվազյանը շատ կոշտ կերպով հասկացրել է Փաշինյանին, որ ազգի դավաճանի հետ չի աշխատելու: Նաև կտրականապես հրաժարվել են աշխատել Փաշինյանի հետ և հրաժարական են տվել Հայաստանի մի քանի առանցքային դեսպաններ: Հրաժարական են տվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Եվրամիությունում, Գերմանիայում, Ավստրիայում Հայաստանի դեսպանները: Բացատրությունը մեկն է. ԱԳՆ աշխատակիցները կտրականապես դեմ են սահմանագծմանը, քանի դեռ հստակ չի կարգավորվել Արցախի կարգավիճակը: Ինչպես ասում են ԱԳՆ-ում, եթե Փաշինյանը ստորագրի դավաճան պայմանագիրը, Արցախի մասին կարելի է մոռանալ: Իրադարձությունների կատալիզատորն է այն, որ Փաշինյանը որոշել է կազմակերպել սադրանք և ներքաշել իր ինտրիգներում ԱՄՆ-ին ու Ֆրանսիային»,-գրել է նա:

News.am