ԱՄԵՐԻԱԲԱՆԿ. ԱՅՍՈՒՀԵՏ ՕՆԼԱՅՆ ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Բիզնեսը զարգանում է, երբ ճանապարհը հարթ է, գործընկերները` վստահելի, իսկ լուծումները` հեշտ ու ձեր կարիքներին համապատասխանող: Այս մասին նշված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունում։

«Ծանոթացեˊք Ամերիաբանկի բիզնեսի վարկավորման մանրամասներին այստեղ և առանց ժամանակ կորցնելու, առանց բանկ գալու, լրացուցիչ փաստաթղթեր կցելու` լրացրեˊք օնլայն հայտը, ստացեˊք օնլայն անգրավ բիզնես վարկ և ձեր ժամանակը նվիրեք ձեր բիզնեսի զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги: