«Դու էլ գերի վերցրու ու փոխանակիր». Սերժ Սարգսյանը` Փաշինյանի հայտարարության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Արագածոտնում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` գերիների մասին հայտարարությանը։

 

Փաշինյանը երեկ Արմավիրի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ գերիների հարցն ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել` անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։ Նա նշել էր, որ այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար, և նրանք մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե մենք հանուն նրանց ազատության զիջենք մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։

Սերժ Սարգսյանին զայրացրել է Փաշինյանի այս հայտարարությունը։

«Եթե դու վախենում ես դիմադրել, պարզ ա, չէ՞, որ նրանք գալու են, անելու են։ Արե՞լ են` 10-ն էլ դու վերցրու, 20–ը վերցրու։ Վերցրու ու փոխանակիր։ Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա։ Եվ այդ ժամանակ ինքը ամեն օր կզբաղվի դրանով»,– նշել է ՀՀ երրորդ նախագահը, տեղեկացնում է Sputnik Armenia: