ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց սկանդալային ձայնագրություն, որում Նիկոլ Փաշիկանը խոստովանում է, որ իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ և տապալել է Արցախի հարցի հայանպաստ լուծման տարբերակը՝ այդպիսով երկիրը տանելով պատերազմի ու կապիտուլյացիայի։

 


«Փաշինյանին տված 24 ժամն անցել է և որևէ փաստ չկա հրապարակված»,- այս մասին արձանագրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Փոխարենը նա հրապարակեց խոստացված ձայնագրությունը,որի սղագրությունը՝ ստորև։

«Երբ որ ես 2018 թվականի մայիսի 12-ին գնում եմ Սոչի և էնտեղ հանդիպումներ եմ ունենում, այսինքն՝ էնտեղ առաջին մեր ծանոթությունը տեղի ա ունենում ։ Էդտեղ սուրճի սեղանիսեղանի տեղ կա, որտեղ նիստերից առաջ և հետո հավաքվում են սուրճ են խմում և այլն, էդտեղ գալիս են Պուտինը, Նազարբաևը և բանը ՝ Լուկաշենկոն, և ինձ ասում են հետևյալը՝ դու հիմա այդպիսի մեծ ժողովրդական վստահություն ունես և այլն, և այլն, և պատմական շանս է քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես։ Ասում եմ օքեյ, ի՞նչ է նշանակում լուծել։ Ու իրանք նորից պատմում են էն, ինչ-որ դրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք , կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն...

Ես ասում եմ էն, ինչ-որ ասում եմ հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում շատ կոնկրետ ճշգրտման, դա դա ընդհանրապես թեմա չէ,որը կարելի է քննարկել։ Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում։

Ու այդտեղ Պուտինն էլ, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ ասում են, որ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել։ Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում, եկեք դա գրենք մի թղթի վրա, և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց դնեմ թևիս տակ, գնում եմ ժողովրդին ասում եմ ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք,սա մեզ հետաքրքիր ա՞, թե չէ։

Չէ, բայց երկրորդ նյուանսն ա ասում՝ պարզապես ինքն ասում է, եթե ես հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան։ Ես էլ էդտեղ իրանց ասացի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճան։ Ես ասացի, չի լինի, դա չի լինի։

Ու այս ամեն ինչի արդյունքում ա, ես ... ես հասկացա,որ իրանք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյների վրա,որ խոսալով, ժպտալով, խմելով, բան, որի վերջում Ապրիլյան պատերազմ էր։

Ինձ համար պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել։ Դա կլինի, կներեք արտահայտության համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի , բայց այդ կանվեյներից պետք ա դուրս պրծնել։

Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր։ Շատ, չափազանց ռիսկային էր»,- ասվում է ձայնագրությունում։

Սերժ Սարգսյանն էլ շարունակում է

«Ու ասում է՝ ամեն ինչ անելու եմ, որ նախկին այս բանակցային թղթերը զրոյանան, ես ինձ գժի տեղ եմ դնելու, հասկանում եք։ Եզրակացությունը հետևյալն է ՝ այս մարդը գիժ չի, ուղղակի իրեն գժի տեղ է դնում, գժություններ է անում։ Սա ուղղակի անթույլատրելի է երկրի ղեկավարի համար»։

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ ժամանակ էր տվել՝ ապացուցելու պնդումը, թե ինքը բանակի գումարները տանուլ է տվել կազինոներում։

Panorama.am