Քոչարյան. հիմնավոր կասկածներ ունեմ, որ Շուշին միտումնավոր են հանձնել
Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Շուշին միտումնավոր են հանձնել: Այս մասին Թալինում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ հակառակորդը մեծ առավելություն է ունեցել օդից: «Անհրաժեշտ էր առաջին օրվանից այնպիսի վնաս հասցնել, որպեսզի թույլ չտրվեր առաջընթացը»,-նշեց Քոչարյանը:
Նախկին նախագահը հավելեց, որ մոբիլիզացիան անկազմակերպ էր:
«Ինչ վերաբերում է Շուշիին: Շուշի մտել են առանց տեխնիկայի՝ Հադրութից անտառով պիկապներով: Այստեղից կասկած է առաջանում: Ինչո՞ւ ճանապարհին չկանգնեցրեցին նրանք: Նման հնարավորություն կար:Մարդիկ հիմնավոր կասկածներ ունեն հանձնման մասին, Շուշին հանձնել են: Ես նույնպես կասկածներ ունեմ: 5 միլիարդի մասին խոսակցությունները դատարկախոսություն են»,-ասաց նա:
Քոչարյանը հաստատեց, որ ամբողջ այդ իրավիճակն առաջացել է կոնկրետ անձի պատճառով, ով թշնամուն ասաց՝ «բարի գալուստ», տեղեկացնում է News.am-ը: