Փաշինյանը հաստատեց՝ gերիներին փոխանցում են Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ադրբեջանից վերադարձող 15 գերիների լուսանկարը։ Հայ գերիները վերադառնում են ադրբեջանա–վրացական սահմանով։ Նրանց ադրբեջանական կողմը տվել է Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց։

Լուսանկարում երևում է, որ նրանց ուղեկցում է Վրաստանի հատուկ ծառայությունների համազգեստով տղամարդը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։