Արսեն Բաբայան. Իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիան

Իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիան: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

Նրա խոսքով՝ ամենակարևորն այժմ իշխանության հեռացումն է:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի շատհայտարարություններ պարունակում են հանցանքի նշաններ, սակայն գլխավոր դատախազությունն անգործության է մատնված՞

«Մուրճը նրա հոգեկան անհավասարակշռության դրսևորումն է, ինչի մասին խոսում են նաև նրա թիմակիցները: Նա հասկանում է, որ պատրվել է, այդ պատճառով պատրաստ է ամեն ինչի: Որտե՞ղ եք տեսել, որ հաղթողները հանրահավաք անցկացնեն: Նա ուժով վերցրել է իշխանությունը»,-նշեց Բաբայանը:

Նա հույս հայտնեց, որ իրավապահները Փաշինյանին չեն թողնի կրկին հեղաշրջման ճանապարհով բռնազավթել իշխանությունը:

Նրա պնդմամբ՝ այս անգամ կգան մարդիկ, ովքեր տասնամյակներ պահպանել են սահմանները, տեղեկացնում է News.am-ը: