Քոչարյան. Երբ դասալիքը դառնում է գերագույն հրամանատար, հաղթանակի սպասել պետք չէ

Երբ դասալիքը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, հաղթանակ սպասել պետք չէ: Այս մասին հունիսի 14-ին Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այսօր տարբեր ոլորտներ ղեկավարում են մարդիկ, ովքեր կապ չունեն այն բանի հետ, ինչի համար իրենք պատասխանատու են: «Արտաքին գործերի նախարարությունը, օրինակ, արդեն մեկ տարի է կաթվածահար է: Դիվանագիտական կորպուսին պատերազմի ընթացքում թույլ չէին տալիս աշխատել: Դիվանագետները նույնպես կարծում էին, որ մենք վերցրել ենք Գետաշենը և արդեն գնում ենք Գյանջայի վրա»,- ընդգծեց նա:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այդ պատճառով միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցերով `Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները լուծելու համար, այսօր ոչ ոք չի զբաղվում: «Մեր ուժի հաղթելու դեպքում կստեղծվի վետերանների նախարարություն կամ այլ գերատեսչություն, ոչը կզբաղվի վիրավորների և զոհվածների խնդիրներով»,- եզրափակեց երկրորդ նախագահը, տեղեկացնում է News.am: