Էրդողանը հայտարարել է, որ չի քննարկել Բայդենի հետ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպմանը չի քննարկել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Հարցին, թե արդյո՞ք նրանց հանդիպմանը քննարկվել է նախագահ Բայդենի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը, Էրդողանը բացասաբար է պատասխանել. «Փառք Աստծո, որ այն երբեք օրակարգում չի եղել»,- ժպտալով ասել է Էրդողանը, հաղորդում է Ahval-ը:

Բրյուսել մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել էր, որ «անհնար է» չհիշատակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշումը: «Մենք շատ վշտացած ենք դրանից: Հնարավոր չէ, որ մենք այդ հարցը չբարձրացնենք հանդիպմանը»,- կիրակի օրը ասել էր Էրդողանը, տեղեկացնում է News.am: