2021-06-16 11:29
Լրատվական գործակալություններ
0
Ծաղրը շարունակվում է. Բաքվում դատում են Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին
Խախտելով բոլոր պայմանավորվածություններն ու պարտավորությունները` Բաքուն շարունակում է դատել գերեվարված հայերին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Բաքվի ռազմական դատարանը կշարունակի Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Երկուսն էլ ներկայացված են «զինյալների» կողմից և մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ:
Բանն այն է, որ Բաքուն իր առջև խնդիր է դրել դատել ղարաբաղյան առաջին պատերազմի բոլոր մասնակիցներին` խոշտանգումներ, գերի ընկած ադրբեջանցիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք և նմանատիպ նողկալիություններ վերագրելով նրանց: Առանց որևէ ապացույցի` Ադրբեջանի իշխանությունները պարզապես հաշվեհարդար են տեսնում գերեվարված հայերի նկատմամբ, տեղեկացնում է News.am-ը: