Էրդողանը չի բացառել Ադրբեջանում ռազմաբազայի ստեղծումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի բացառել Ադրբեջանում ռազմաբազայի ստեղծումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NTV-ին:

Նա չի բացառել, որ այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» շրջանակում կկարողանա ադրբեջանական տարածքում Թուրքիայի ԶՈւ ռազմաբազա ստեղծել:

«Այդ թեման կարող է զարգացում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև  խորհրդակցության ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում այն կարող է յուրովի իրականացվել»,-ասել է Էրդողանը, տեղեկացնում է News.am: