Ցերեկային ժամերին խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից

«Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հունիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հունիսի ևս 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրքաղաքում հունիսի 19-ի գիշերը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36...+38 աստիճան, տեղեկացնում է Sputnik Armenia։