Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ, ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ, ՆԱԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՈՒ ԱԼԻԵՎԻՆ

Հայաստանում երբեք ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել, ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա ընդգծել է, որ ընտրություն չի կազմակերպվում իշխանություն հանձնելու համար:

«Ընտրություն կազմակերպվում է իշխանությունը պահելու նպատակով, առավել ևս, երբ նախաձեռնողն իշխանությունն է, իսկ ընտրությունը` արտահերթ: Ինչպես ես կանխատեսել և զգուշացնում էի ամիսներ առաջ, օրինական ընտրված իշխանության հերթական տապալման և իշխանության ապօրինի յուրացման գործընթացն ավարտվեց, ինչի կապակցությամբ պետք է շնորհավորել դրա նախաձեռնողներին և իրականացնողներին` Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին ու Էդմոն Մարուքյանին, ինպես նաև այդ ամենի հիմնական շահառուներին` Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Իլհամ Ալիևին», - գրել է նա:

Aysor.am