Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը դա կապիտուլյանտից ազատվելն էր, ինչը անհնարինա, եթե այդ դաշինքները դառնում են խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետևապես, իրենց առաքելությունը իրագործելու միակ եղանակը դա մանդատներից հրաժարվելն է:

Ըստ մեր օրենսդրության, խորհրդարանը չի կարող չունենալ ընդդիմություն:

Մանդատներից հրաժարվելու դեպքում, դրանք չեն կարող փոխանցվել 4-րդ կամ 5-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերին:

Առաջանում է սահմանադրական ճգնաժամ, որի լուծումը Սահմանադրությամբ նախատեսված չէ:

Ազգային օրակարգի պահպանման համար այդ ճգնաժամը կունենա մեծ նշանակություն:

Մանդատ վերցնելը միայն կօգնի կապիտուլյանտին մինչև վերջ հասցնել իր ազգակործան ծրագիրը:

News.am