ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը կարող է միանալ փախստականների վերադարձի լուծմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցը: Ինչպես ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ֆիլիպո Գրանդին հունիսի 28-ին կայցելի Մոսկվա:

«Նախատեսվում է քննարկել փախստականների, ներքին տեղահանված և քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, այդ թվում` համավարակի պայմաններումում, ինչպես նաև մեր երկրի հետ ՄԱԿ ՓԳՀ-ի փոխգործակցության տարբեր ասպեկտներ: Ուշադրության կենտրոնում կլինի ՄԱԿ ՓԳՀ-ի հնարավոր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձը ապահովելու, միջազգային հանրության ջանքերը մոբիլիզացնելով՝ Սիրիայի քաղաքացիների հայրենադարձությունը հեշտացնելու, Դոնբասից փախստականներին և ներքին տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու, մերձբալթյան երկրներում զանգվածային քաղաքացիություն չունեցողների հարցերի լուծման գործընթացներում»,- նշել է նա, տեղեկացնում է News.am: