2021-06-24 13:14
Լրատվական գործակալություններ
Չինաստանի ուղիղ ներդրումները գերազանցել են 130 մլրդ դոլարը
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրներում Չինաստանի ուղիղ ներդրումները գերազանցել են 130 մլրդ դոլարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Ին:
Նրա խոսքով՝ վերջին 8 տարում նախաձեռնությունը մշակումից վերածվել է իրականության՝ ապահովելով ահռելի հնարավորություններ և բոնուսներ աշխարհի տարբեր երկրների համար:
Նա նաև նշել է, որ 8 տարում նախաձեռնությունը բարձր կենսունակություն է ցուցաբերել և հասել դրական արդյունքների, տեղեկացնում է News.am-ը: